چکیده : | Լեհաստան ներխուժելու նախօրէին, ելոյթ ունենալով գերմանական հանրապետութեան գաղտնի մի խորհրդակցութիւնում, Հիտրելը հանդէս է եկել երկարաշունչ մի ճառով, որտեղ, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապէս կմօռանայ լեհ ժողովրդի նկատմամբ ձեռնարկւելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թ. Հայկական ցեղասպանութիւնը Օսմանեան թուրքիայում, տալով հետևեալ հարցը. « ի վերջոյ ով է այսօր յիշում հայերի ցեղասպանութիւնը»:
Գրքի հեղինակը, աւարտելով Երևանի պետական համալսարանը, բանասիրական գիտութիւնների աստիճան է ստացել Աքսֆորդի համալսարանում, այժմ միչիգանի համալսարանի պրոֆեսոր է: Գիտական մանրամասն պրպտումների հիման վրայ նա հետազօտում է հիտլերի ճառը և հաստատելով վերոյիշեալ արտայայտութեան վաւերականութիւնը, ապացուցում, որ Ֆիւրերի հարցը բնաւ էլ պատահականութեան արդիւնք չի եղել:
|