Աշխատութիւնը նւիրւած է բանասիրութեան կարեւոր բնագաւառներից մէկին՝ ոճաբանութեանը:Այն ամփոփում է հին եւ նոր ժամանակների հայ քերականագիտութեան, ճարտասանութեան, գրչութեան արւէստի, գրականագիտութեան մէջ գործածւած այն բոլոր տերմինները, որոնք ոճաբանական բնոյթ ունեն կամ առնչւում են դրան:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել ուսուցիչներին, ուսանողներին, ինչպէս նաեւ գիտաշխատողներին, ասպիրանտներին եւ առհասարակ բանասիրութեամբ հետաքրքրւող ամէն մի մարդու: