Փաստերի սոյն ժողովածուում ներկայացւած են ներկայիս Թուրքիայի 100 քաղաքներում հայոց տնտեսական գործունէութիւնը, ունեւոր դասի ընչազրկումը եւ սպանդը, տնտեսական բնագաւառի 67 առաւել նշանաւոր անձանց կենսագրութիւններ, 48 ֆինանսավարկային հաստատութիւններ, արտադրական ձեռնարկութիւններ եւ տնտեսական միութիւններ, 100 գովազդապատկեր, ինչպէս նաեւ ապրանքատեսակների, դրամական, կշռի, վարչական միաւորների եւ գրքում գործածւած այլ եզրերի բացատրական բառարան:
Նախատեսւած է Ցեղասպանութեան ու հայ-թուրքական յարաբերութիւնների հիմնախնդիրներով հետաքրքրւողների համար: