Սոյն ժողովածուում ներկայիս Թուրքիայի տարածքում հայոց դարաւոր առեւտրատնտեսական գործունէութեան վերաբերեալ առաջին, համեմատաբար ամբողջական ուսումնասիրութիւնն է:
Գրքում պարունակւում են փաստեր 40 քաղաքներում առեւտրատնտեսական գործունէութեան վերաբերեալ, 28 առաւել նշանակալի անձանց կենսագրական տւեալներ, 22 ֆինանսական հաստատութիւնների ու ֆինանսիստների, 28 հայապատկան ֆիրմաների, գործարանների, ֆաբրիկանների, միութիւնների մասին տեղեկութիւններ, ինչպէս նաեւ 60 գովազդապատկերներ՝ համառօտ բնութագրումներով:
Օգտագործւել են 55 աղբիւրներ, 236 լուսանկարներ: