Կազմի վրայ վերարտադրւած են 1953 թւականին խաղաղութեան միջազգային մրցանակի արժանացած ճապոնացի նկարիչներ Իրի եւ Տոսիկո Մարուկիների ստեղծած «Հիրոսիմա» պաննոյի ֆրագմենտները:
«Այսպէս անկարգ կոյտերով էլ պառկած են նրանք... զոհւած պատանիներ ու աղջիկներ եւ տակաւին մանուկներ», -ասւում է այն պաննոյի հեղինակների մեկնաբանութեան մէջ, որից վերցւած է առաջին ֆրագմենտը:
Պաննոյից փոխառւած երկրորդ ֆրագմենտում պատկերւած է ստորագրութիւնների հաւաքում ատոմային զենքի արգելման կոչի տակ: