Աշխատութեան մէջ լուսաբանւում է Նախիջևանի պատմական գաւառների հայութեան գոյամարտերը 1905 թ. և 1918-1919 թթ. հայ-թաթարական ընդհարումների ու կռիւների ընթացքում: Նորայայտ մի շարք փասթաթղթերի օգտագործմամբ առանձնակի մանրամասնութիւններով ներկայացնում են նախիջևանահայութեան պայքարի դրւագներն ու թուրք-թաթարական խմբաւորումների կողմից կատարւած հայկական կոտորածները և առնչակից այլ խնդիրները: Առդիր հրատարակւում է նաև Նախիջևանի բնակավայրերը պատկերող շուրջ 100 լուսանկարներ:
Նախատեսւած է հայ ժողովրդի նորագոյն պատմութեան հարցերով զբաղւող մասնագէտների և ընթերցող լայն շրջանակների համար: