Ձեռնարկում զետեղւած ստեղծագործութիւնները նպատակամիտւած են 5-6 տարեկան երեխաների երաժշտական դաստիարակութեան խնդիրներին և ընդգրկում են գործունէութեան բոլոր տեսակները՝ երաժշտութեան ունկնդրում, երաժշտառիթմական շարժում, պարեր և խաղեր:
Ձեռնարկը հասցէագրւած է նախադպրոցական հաստատութիւնների աւագ խմբերի, ինչպէս նաև դպրոցի նախապատրաստման ուղղւած կարճաժամկետ փորձնական ծրագրով ընդգրկւած խմբերում աշխատող դաստիարակներին և տարրական դասարաններում «երաժշտութիւն» առարկան դասաւանդող մասնագէտներին: