Աշխատութիւնը վերհանում է Վրաստանում հայ տեղական մամուլի և գրատպութեան սկզբնաւորման ու անցած ուղու աւելի քան հարիւր տարւայ պատմութիւնը՝ սկսած XIX դարի վերջին քառորդից մինչև XX դարի աւարտը:
Գիրքը նւիրւած է հայ տպագրութեան 500-ամեայ հոբելեանին և այն հասցէագրւած է Վրաստանի հայ գրական-մշակութային կեանքով և մամուլի ու տպագրութեամբ հետաքրքրւող մասնագէտներին և ընթերցող լայն շրջաններին: Այն կարող է օգտակար լինել նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետների ու բաժինների ուսանողներին: