چکیده : | Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսեանի ներկայ աշխատութեան մէջ փորձէ կատարւած վերլուծել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան ընդհանուր սկզբունքները, Օսմանեան կայսրութեան հետ հարաբերութիւնների ձևաւորումն ու զարգացումը, միսիոներական շարժման սկիզբն ու աշխատանքի ուղղութիւնները, ամերիկեան դիւանագէտների և բողոքական առաքելութիւնների գործունէութիւնը, լուսաբանել արևմտահայութեան իրավիճակին, դիւանագէտների և միսիոներների՝ 1894-1896, 1909 թթ. կոտորածներին վերաբերւող վկայութիւնները, ամերիկեան հասարակութեան արձագանքն ու տուժած հայերի համար օգնութեան կազմակերպումը: Նախատեսում է պատմաբանների, թուրքագէտների, քաղաքագէտների, դիւանագէտների, ուսանողների, ինջպէս նաև հանրապետութեան և սփիւռքի ընթերցող լայն շրջանակի համար: |