Այս արկածային վիպակի գործողութիւնները տեղի են ունենում հեռաւոր մերձարեւադարձային երկրում՝ Բիրմայում, աւելի քան հարիւր տարի առաջ եւ մեր օրերին:
Վիպակի պատանի հերոսները՝ երեք ընկերներ են: Բրիգիտտան, Իգորը եւ Կօ Կոն դժւարին ու վտանգաւոր ճանապարհորդութեան են մեկնում ջունգլիներ, որպէսզի լուծեն այն գաղտնիքը, որը արդէն հարիւր տարուց աւելի ոչ ոք չէր կարողացել բացել:
Ամէն տեսակ արկածներից եւ անակնկալ հանդիպումներից յետոյ, նրանց, ի վերջոյ, յաջողւում է իմանալ գեներալ Բանդուլայի սրի հետ կապւած գաղտնիքը:
Իսկապէս որ խենթուկ է այս վիպակի հերոսը՝ Բորեան: Նա հաճախ է իր չմեածւած արարքների պատճառով դժւարութեան մէջ ընկնում , բայց նա բարի սիրտ ունի և կարողանում է օգնել մարդկանց նրանց կեանքի դժւար պահերին: Այսպէս նա օգնում է առաջին դասարանցի Նատաշային և հօրը, նրանց կեանքի թերևս ամենավճռական ու դժւարին պահին: Թէ Բորեան ինչպէս է կարողանում օգնել և յետոյ ինչ է լինում, կիմանաք , երբ ըներցէք այն գիրքը: