Ինչով է առանձնանում սոյն բառարանը հրապարակի վրայ եղած միւս բառարաններից: Նախ եւ առաջ չափսի եւ տառասեսակի ընտրութեամբ. բառարանը դիւրակիր էշ նրանից յարմար է օգտւելը, հեշտ ընթեռնելի է եւ պարունակում է բաւականին ընդգրկուն բառաքանակ: Ըստ էութեան, սա բառարան է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ հնարաւորինս շատ գործածական բառեր՝ ինչպէս առօրեայ շփումներում իրենց անկաշկանդ զգալու, այնպէս էլ անգլերէն թերթեր ու գրքեր կարդալու եւ թարգմանելու համար:
Բառարանը գրաւիչ է նաեւ հետեւեալ առումներով. արտացոլում է վերջին շրջանում երեւան եկած եւ լայնօրէն օգտագործւող բազմաթիւնոր բառեր ու արտայայտութիւններ:
Բառարանն ունի նաեւ 4 յաւելւած՝ «Անգլիայում եւ ԱՄՆ-ում ամենից շատ գործածւող հապաւումներ», «Անկանոն բայերի ցանկ», «Աշխարհի երկրների դրամական միաւորները», «Անգլիայում եւ ԱՄՆ-ում գործածւող չափի միաւորներ»:
Բառարանը կարող է օգտակար լինել դպրոցականներին ու ուսանողներին, թարգմանիչներին ու բոլոր նրանց ովքեր մտադիր են խորացնել անգլերէնի իրենց գիտելիքները: