Ներկայ աշխատութիւնը նւիրւած է հայ աշխարհագրական ու քարտէզագրական մտքի հնագոյն յուշարձան ՝ «Աշխարհացոյց»-ին: Աշխատութեան մէջ բացայատւած է «Աշխարհացոյցի» եզակի նշանակութիւնը համաշխարհային քարտէզագրութեան պատմութեան համար և ցոյց է տրւած VI-VII դարերի Հայաստանի քաղաքական և տնտեսական դրութիւնը, որով և պայմանաւորւած է եղել հայ աշխարհագրական մտքի զարթոնքը:
Գրքի հետ միասին հրապարակւող Մեծ Հայքի քարտէզն ամբողջութեամբ կազմւած է «Աշխարհացոյցի» տւեալների հիման վրայ: Գրքում տրւած են քարտէզի բոլոր աշխարհագրական տերմինների մանրամասն բացատրութիւնները և բերւած են «Աշխարհացոյցի» համապատասխան հատւածների բնագրերը՝ զուգահեռ աշխարհաբառ թարգմանութեամբ:
Գրիքը նախատէսւած է պատմաբանների և աշխարհագրութեան պատմութեանբ զբաղւող մասնագէտների համար: