Այս գիրքը նւիրւած է պրոֆեսիոնալ յեղափոխական Դանուշ Շահւերդիանի կեանքին ու գործունէութեանը:
Դ. Շահւերդեանը պայքարել է սովետական իշխանութեան հաստատման համար Անդրկովկասում, կուսակցական, պետական, հասարակական գործունէութիւն է ծաւալել Սովետական Հայաստանում և արտասահմանեան տարբեր երկրների հայ աշխատաւորութեան շրջաններում: Զգալի է Դ. Շահւերդիանի աւանդը նորաստեղծ Սովետական Հայաստանի պետական-իրաւական կարգերի ամրապնդման, ինչպէս նաև հայրենադարձութեան կազմակերպման գործում: Գիրքը նախատեսւած է ընթերցողների լայն շրջանի համար: