Գիրքը հարուստ տեղեկութիւններ է պարունակում հայկական ՍՍՀ-ի բնական պայմաններում աճող և մասսայական կարգով ներմուծւած ծառաթփային բոյսերի կենսաբանական, էկոլոգիական, ֆենոլոգիտական, խորոլոգիտական առանձնայատկութիւնների և դեկորատիւ հատկանիշների մասին: Տրւում է իւրաքանչիւր տեսակի մանրամասն բնութագիրը, տարածւածութիւնը, օգտակար հատկանիշները, պահպանութեան դրւածքը, բազմացման առանձնայատկութիւնները: Տրւում է նաև Հայաստանի դենդրոֆլորայի մանրամասն վերլուծութիւնը և արժէքաւոր ծառաթփատեսակաների օգտակար հատկութիւնները: Գիրքն ունի հարուստ ձևաւորում:
Սովետական անւանի գեոբոտանիկ, միջազգային աշխարհագրական ընկերութեան թղթակից-անդամ, պրոֆեսոր Օկմիր Եղիշի Աղախանեանցի «Պամիրում» գիտագեղարւեստական գիրքը նւիրւած է Պամիրի Ֆիզիկական և բուսաբանական աշխարհագրութեան հիմնական պրոբլեմներին, այդ հիասքանչ լեռնաշխարհում ապրող ու աշխատող մարդկանց:
Մտովի ճանապարհորդելով Պամիրում, Օ. Աղախանեանցի ընկերակցութեամբ, հանձիս նրա ընթերցողը կգտնի ջերմ ու սրտակից ընկեր, որի կեանքի ուղին, գիտական-ստեղծագործական փորձը ուսանելի է բոլորի, և յատկապէս նրանց համար, ովքեր նպատակ ունեն նւիրվելու գիտութեանը: