Աշխատութեան մէջ ներկայացւում և արժևորւում են միջնադարեան Հայաստանի հռչակաւոր Ջուղա քաղաքի պատմական անցեալն ու մշակութային կեանքը, պատմաճարտարապետական յուշարձաններն ու խաչքարային արուեստը: Գիտական շրջանառութեան մէջ են դրւում Ջուղայի վիմագրական ժառանգութեան շուրջ 1200 վիմագրեր, որոնցից մօտ 900-ը հրատարակւում են առաջին անգամ: Հրատարակւող աւելի քան 850 լուսանկարների մօտ 80 տոկոսը տպագրւում է առաջին անգամ:
Նախատեսւած է հայ ժողովրդի պատմութեամբ ու մշակոյթով , վիմագրութեամբ զբաղւուղ լայն շրջանակների համար
Աշխատութեան մէջ ներկայացւում և արժևորւում են միջնադարեան Հայաստանի նշանաւոր Ագուլիս քաղաքի պատմական անցեալն ու մշակութային կեանքը, պատմաճարտարապետական յուշարձանները: Գրքում շրջանառութեան մէջ են դրւում Ագուլիսի յուշարձանների որմերին ու տապանաքարերին քանդակւած վիմագրական ժառանգութիւնը՝ 715 արձանագրութիւն, որոնք ստոյգ ու կարեւոր աղբիւր են Ագուլիսի եւ միջնադարեան Հայաստանի պատմութեան ու մշակոյթի, սոցեալտնտեսական յարաբերութիւնների, լեզւի եւ այլ բնագաւառների ուսումնասիրման գործում: Աշխատութիւնը առդիր առաջին անգամ հրատարակւում են վիմագրերի 580 գրչանկարներ եւ շուրջ 700 փաստավաւերագրական լուսանկարներ եւ գծանկարներ:
Նախատեսւած է հայ ժողովրդի պատմութեամբ ու մշակոյթով հետաքրքրւող ընթերցող լայն շրջանակների համար