Գիրգը նւիրւած է ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ Արթուր Ասլանի Մկրտչեանի (1959-1992) կենսագործնէութեանը:
Հեղինակը ձգտել է փաստագրական նիւթերի եւ հարգազրոյցների միջոցով առաւել ամբողջականօրէն ներկայացնել ազգային-ազատագրական պայքարի նւիրեալի, պետական եւ քաղաքական գործչի կեանքի եւ գործունէութեան բոլոր շրջանները՝ արժէւորելով նրա դերը հայոց պետականութեան վերականգման գործում:
Աշխատութիւնում արխիւային, յուշագրական և ժամանակի մամուլի նիւթերի, տւեալների հիման վրայ ներկայացւում է Ս. Վրացեանի գործունէութիւնը՝ արժևորւած ու գնահատւած 20-րդ դ. առաջին տասնամեակներում հայ ժողովրդի ճակատագրին առնչւող պատմաքաղաքական, հասարակական իրադարձութիւնների համատեքստում: Հստակեցւած է նրա դէրը Հայաստանի առաջին հանրապետութեան 2,5 ամեայ պատմութեան մէջ:
Նախատեսւած է պատմաբանների, բուհերի մասնագիտական բաժինների ուսանողների, նաև՝ հայ ժողովրդի պատմութեամբ հետաքրքրւողների համար: