Սեր դէպի հայրենիքը և ժողովորւդը՝ ահա հիմնական այն մոտիվները, որոնցով հագեցած են ժողովրդական ճանաչւած երգիչ Գուսան Աշոտի մարդասիրական բանաստեղծութիւնները:
Աշխատութիւնը ամփոփում է աւելի քան 160 գուսանա-աշուղական եղանակներ, իրենց համապատասխան գրական բնութագրով: Ունի պատմա-տեսական բնոյթի ներածութիւն և հաւելւած, որի մէջ մտնում են՝ ծանօթագրութիւններ, տեքստերի հեղինակների ու նրանց կատարողների կենսագրական տեղեկութիւնները և բառարան:
Աշխատութիւնը նախատեսւած է ինչպէս երաժիշտների, նոյնպէս և երաժշտասէրների համար: