Գրքում զետեղւած երգերում պատկերւած է Արցախի հիասքանչ բնութիւնը, նրա քաջարի մարդկանց խիզախումները հանուն հոգու ազատութեան, որոնք այդ երգերի հերոսներն են վաղնջական ժամանակներից եկող մաքրութեամբ, աւանդական գեղեցիկ նիստ ու կացով, մեծ ձիրքով ու շինարար ձեռքով, բազուն վշտերով, սակաւ ու կարճատև ուրախութիւններով և բարի խաղաղութեամբ:
Պատկերւած է Արցախը հաւերժ ու ծաղկուն պահող աշխատաւոր մարդուն, մոր ու մանկան, կեանքին կախարդական ուժ և քաղցրութիւն տւող սերը:
Երգերում այն գաղափարն է փայփայում, որ պիտի ամբողջական աշխարհում կիսւած սրտերը բոլոր: