Նախասովետական թատրոն
Սովետահայ թատրոնի զարգացման ուղղիներ
Բեմի գործիչեր
Թատերական դրւագներ և տարելիցներ
Քննական դիտողութիւններ
Թատերագիտական հարցեր
Ճամփորդական նոթեր
Ուսումնասիրութեան առարկան հայկական միջնադարի դրամատիկական բանահիւսութիւնը և թատրոնն են, որոնք վերաբերւում են նաև առաջաւոր Ասիայի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի թատերական մշակոյթին: Ելնելով լեզւական փաստերից ու գրական վկայութիւններից, Հեղինակ ը քննութեան է դնում հայ միջնադարեան թատրոնի ուսումնասիրութեան պատմագեղագիտական, աշխարհայացքին ու բանահիւսական հիմքերը, փորձելով նաև վերակազմել երևոյթի ընդհանուր նկարագիրը, որոշել նրա առանձնայատկութիւնը:
«Նոր Ջուղայի թատրոնի տարեգրութեան» մէջ ընդգրկւած են թատրոնի գործունէութեան հետ առնչւող, ինչպէս նաև թատերական կեանքի պատմութեանը նպաստող բազմապիսի տւեալներ ու իրադարձութիւններ, որոնք տարեգրութեան հետ ամփոփ պատկերացում են տալիս Նոր Ջուղայի 25-ամեայ թատրոնի անցած ուղու պատմութեան մասին:
Գիրքը կարող է օգտակար լինել թատրոնի պատմութեամբ հետաքրքրւողներին:
Մենագրութիւնը ներկայացնում է հայ սովետական դրամատուրգիայի կազմաւորման ընթացքը՝ 1920-30-ական թւականներին: Ժամանակաշրջանի դրամատիկական ժառանգութիւնը վերլուծւում և բնութագրւում է համասովետական գրական և թատերական լայն մթնոլորտում: