Սոյն աշխատութեան մէջ հեղինակը ներկայացնում է սոցիալ-մշակութային այն միջավայրը, որի հենքի վրայ ձևաւորել է Վասպուրականի մանրանկարչութեան ինքնատիպ ոճը: Իբրև առանձին հարցեր քննութեան են առնւած Վասպուրականի դպրոցի սկզբնաւորողներից մէկի՝ Սիմէոն Արճիշեցու, ինչպէս նաև հայ միջնադարեան մշակոյթի խոշոր կենտրոն ՝ Աղթամարի XIV-XV դդ. մանրանկարիչների գործերը՝ կապւած ժամանակի գեղագիտական նախասիրութիւնների ու հասարակական քաղաքական անցուդարձերի հետ:
Աշխատութեան մէջ ժամանակագրական կարգով ներկայացւած են պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում XIV դարի 30-ական թւականներից մինչև 50-60 ական թւականներն ստեղծագործած նկարիչների կեանքն ու գործունեութիւնը: Փորձ է արւում սոցիալ-քաղաքական բարդ յարաբերութիւնների պաստառի տակ հետևելու նաև Վասպուրականի մանրանկարչութեան դպրոցի ընդհանուր ոճի աստիճանական փոփոխմանն ու զարգացմանը: Գիրքը նախատեսւում է մասնագէտների , արւեստագէտների, արւեստասէրների և ընթերցող լայն շրջանների համար: