Աշխատութիւնը բաղկացած է ներածութիւնից և բնագրերից: Ներածութեան մէջ քննարկւում են ռազմի և զինւորի երգերի ժանրային առանձնայատկութիւնները, գաղափարական բովանդակութիւնն ու գեղարւեստայայտչական միջոցները:
Բնագրերն ընդգրկում են XIX-XX դդ. ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների, և հայոց ազգային-ազատագրական պայքարի շուրջ ստեղծւած երգերը, ինչպէս նաև աւանդական ու մեր ժամանակների ռազմի և զինւորի երգերը: Աշխատութիւնն ունի ծանօթագրութիւններ և նորագրութեան նմուշներ: Հասցէագրւում է բանագէտներին, ժողովրդագէտներին և ընթերցող լայն շրջաններին: