Երգիծական պատմւածքների սոյն ժողովածուն առաջին փորձն է կանոնաւոր հունի մէջ դնելու երգիծական գրականութեան հրատարակման գործը:
Ժողովածուում տեղ գտած պատմւածքներն ու մանրապատումները հումորի ու երգիծանքի միջոցով պատմում են մարդկային կենցաղում ու յարաբերութիւնների մէջ տեղ գտած բացասական երևոյթներն ու արատները:
Մարդը չի գտել իր տեղը կեանքում, աւելի ճիշտ՝ կորցրել է այն:Եւ փնտրում է, ելք է որոնում: Այս է Ապրելու գաղտնիքը վիպակի համառօտ բովանդակութիւնը:
Պատմւածքների թեման նորից մեր օրերի մարդն է՝ իր խոհերով, ապրումներով, ժամանակի և միջավայրի հետ ունեցած իր առնչութիւններով: