Տիտղթ. առաջ, շապկի վրայ՝ «Մատենագրութիւնք նախնեաց. Ոսկեբերան»:
Տիտղոսաթերթի «Գիրք կրկին» արտայայտութիւնը նշանակում է երկու գիրք։ Ա գիրքը սկսւում է 11 էջից և աւարտւում 400 էջում, իսկ Բ գիրքը սկսւում է 401-ից։ Բ գիրքը առանձին տիտղոսաթերթ չունի, այլ միայն տիտղոսատ, ուր նշւած են հեղինակը, վերնագիրը և «Գիրք երկրորդ» բառերը։ Չնայած երկու գրքերն էլ տպագրւել են միևնոյն ժամանակ և կազմւել միասին, բայց երբեմն հանդիպում են նաև առանձին կազմերով։
Գ մասը տպագրւել է նոյն թւականին, առանձին գրքով ։