Բառարան Անգղիարէն և Հարերէն։ Աշխատասիրեալ ի Հ. Յարութիւն վարդապետէ Աւգերեան, ձեռնտուութեամբ ասպետի Յովհաննու Պրէնտեան Վ. Ա.։ Հտ. Ա (1821) / Աւգերեան ، Յարութիւն، نویسنده
Առաջաբանում հեղինակը գրում է. «Ապաքէն զկնի ընծայելոյ մեր ի լոյս զԻտալական և զԳաղղիական բառարանս՝ ընդ Հայկականիս, ի դէպ էր մեզ թևակոխել և յԱնգղիականն, յոր ոչ սակաւք ի մերազնեայց անտի ի Հնդիկս ընդ տէրութեամբ Անգղիացւոց՝ յորդոր լինէին մեզ։ ...Զառաջինն Մի-Լօրտ Պայրըն (Byron), և Եդուարդ Լօմպ (Lombe) ազնուական Անգղիացի, ուսեալ զմերս բարբառ՝ ձեռընտուութեամբ և արդեամբք իւրեանց ետուն մեզ ընծայել ի լոյս զկրկին Անգղիական-Հայերէն և Հայերէն-Անգղիական քերականութիւնս՝ յօգուտ երկաքանչիւր ազգացս։ Իսկ ապա Յովհաննէս Պրէնտ (Brand) միւս ևս ազնուական ծնունդ Անգղիոյ և վարժապետ արուեստից ի Կանտաբրիկեան համալսարանի, հայերէնագէտ և բարենախանձ ևս գտեալ՝ յորդորեաց զմեզ և ձեռնտու ևս եղև արդեամբք յաշխատասիրութիւն նաև Անգղիական-Հայերէն և Հայերէն-Անգղիական բառարանաց։ Եւ ահա ըստ փափաքանաց նորա յօրինեալ մեր զառաջին հատորն՝ ընծայեցաք ի լոյս։ Իսկ զերկրորդն թողաք նորուն իսկ յաջողակ գրչի, ընծայեալ նմա միայն զմերս ձեռնտուութիւն։
Արդ՝ յաշխատասիրութեան անդ առաջիկայ հատորոյս՝ կալաք մեզ առաջնորդ զբառարանն Ճօնսըն (Johnson) գերահռչակ մատենագրի առ Անգղեացիս...»:
Այս գրքի Բ հատորը լույս է տեսել 1825 թ. և կոչւում է «Բառարան Հայերէն-Անգղիական»: