Չարլս Դիքենսի այս վէպը առաջինն է անգլիական գրականութեան մէջ, որի գլխաւոր հերոսը երեխա է: Հրատարակւելով 170 տարի առաջ՝ այն այսօր էլ շարունակւում է արդիական մնալ ', քանի որ այժմ էլ մանկատներում բաւականին երեխաներ կան, ովքեր ամէն օր հանդիպում են անբարեհամբիւր վերաբերմունքի ու արհամարանքի: Նրանք, հանդիպելով սոցիալական անարդարութիւնների, դեռ մանուկ հասակից ստիպւած են լինում մաքառել արժանապատիւ ապրելու իրաւունքի համար: Օլիւէր Թուիստը մէկն է այն երեխաներից՝ ով բազմաթիւ փորութիւններ յաղթահարելով, հասնում է երջանիկ հանգրւանի:
Գիրքը Անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի եւ իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մօտ գտնւող Շերւուդ անտառում, զբաղւում էին աւազակութեամբ ու գողութիւնով:
Սիրելի պատանիներ, դուք այս հերոսներին կը սիրէք քանի որ նրանք այդ ամէնն անում էին աղքատներին ու կարիքաւորներին օգնելու համար:
Իւրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրւել է մօտ 90 տարի առաջ, սակայն կարծես մեր ներկայ իրականութեան արտացոլումն լինի: Բռնակալ երեք հաստլիկների իշխանութեան դէմ տեղի է ունենում ժողովրդական ընդւզում զինագործ Պրոսպերոյի եւ մարզիկ Թիբուլի գլխաւորութեամբ: Այդ նոյն ժամանակ պատահաբար վնասւում է թագաժառանգի տիկնիկը եւ դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եւ դրանից յետոյ դէպքերը զարգանւմ են չափազանց անսպասելի ընթացքով:
«Ալիսն հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լուդվիչ Դոջսոնն է: Սա մի պատմութիւն է Ալիս անունով փոքրիկ աղջկայ մասին, որը ճագարահոնն ընկնելով, յայտնւում է տարօրինակ արկածներով բնակեցւած երեւակայական աշխարհում եւ զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդէն վաղուց սիրել է դարձել թէ երեխաների եւ թէ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզւաբանական եւ փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով եւ համարւում է աբսուրդի գրական ժանրի լաւագոյն նմուշներից մէկը: Հեքիաթը յատկապէս մեծ ազդեցութիւն է ունեցել ֆենթեզի ժանրի վրայ: