Գրքում ուրւագծւած է հայ ժողովրդի է հայ ժողովրդի ազատագրական պայքարի ուղին հնագոյն ժամանակներից մինչև այդ պայքարի յաղթական աւարտը ՝ սովետական իշխանութեան յաղթանակը Հայաստանում , և սոցիալիստական պետականութեան ստեղծումը: Բնութագրւած են հայ ազատագրական շարժման հիմնական ուղութիւններն ու անցած փուլերը,հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման պատմական արմատները: Շրջանառութեան մէջ են դրւած արխիւային նոր փաստաթղթեր , որոնք լրացուցիչ լոյս են սփռում հայկական հարցի հետ կապւած իրադարձութիւններին: Լուսաբանւած է սովետական իշխանութեան դէրը հայ ժողովրդի ազգային ու սոցիալական վերածննդի գործում:
Գիրքը նախատեսւած է մասնագէտների, հայ ժողովրդի պատմութեամբ հետաքրքրւողների , ինչպէս նաև ընթերցողների լայն շրջանի համար: