Ներկայացւող տոհմագրութիւնը Արծրունեաց տան համառօտ պատմութիւնն է սկզբից մինչեւ մեր օրերը: Հեղինակը մինչեւ 1915 թ Վասպուրականում բնակւած Արծրունիների շառաւիղն է ,որն ընտանիքով այժմ բնակւում է Թեհրանում :
Գիրքը գրված է հարուստ փաստական նիւթերի հիմամբ , հեղինակը վկայութիւններ է բերել բազմաթիւ պատմագրական աղբիւրներից: Տոհմագրութիւնն ունեցել է երկու հրատարակութիւն (Թեհրան 1990 եւ 2003): Սա գրքի երրորդ բարեփոխւած եվ լրացւած հրատարակութիւնն է :Գիրքը հասցեագրւած է Հայաստանի եւ հայ ազնւականական տների պատմութեամբ հետաքրքրւողներին եւ ընթերցող լայն շրջանակներին: