Գրքում ներկայացւած են հին Հայաստանում տարածւած արծաթէ դրամների բնորոշ տեսակները: Նրանց շրջանառութեան տւեալներով բացահայտւում են Հայաստանի միջազգային կապէրի գլխաւոր ուղղութիւնները ու հելենիստական ժամանակաշրջանում: Սելևկեան, պարթևական, հայկական, կապադովկիական, հռոմեական և այլ դրամների պատկերատիպերը ներկայացնում են դիցաբանական կերպարներ, արքայական դիմաքանդակներ, պաշտամունքային նշանները, քաղաքական իմաստի արձանագրութիւններ և այլն:
Քննութեան առնւած դրամագիտական վկայութիւնները աղբիւրագիտական նշանակութիւն ունեն արտաշեսեան Հայաստանի և նրա առնչւած երկրների պատմութեան ու մշակոյթի համար: