Գրքում լուսաբանւած է հայ մատենագիտութեան զարգացումը XIX դարի ընթացքում XX-ին սկզբում: Քննւած են այդ ժամանակաշրջանում ստեղծւած հայ մատենագիտութեան տարբեր տեսակները: Հատկապէս ուշադրութեան են առնւած հայ տպագիր գրքի և պարբերական մամուլի մատենագիտութեան ու պատմութեան ուղղութեամբ կատարաւած աշխատանքները, ինչպէս և հայագիտական մատենագիտութիւնը, հայ հին ձեռագրերի մատենագիտութեան (ձեռագրացուցակների) ստեղծումը և գրադարանային, հրատարակչական ու գրավաճառային գրացուցակները: Տրւած է հայ հնատիպ գրքի մատենագիտութեան զարգացման ակնարկ: Այրւած են բազմաթիւ մատենագիտական ճշտումներ: Առանձին գլուխներ կամ հատւածներ են նւիրւած հայ ականաւոր մատենագէտներ Մ. Միանսարեանցի, Գ. Զարբհանալյանի, Ա. Ղազիկեանի, Հ. Տաշեանի, Տ. Պալեանի, Գ. Գալեմքեարեանի կեաքին ու գործին: Նկատի են առնւած և բացայայտւած մատենագիտութեան և բանասիրութեան առնչութիւնները, ինչպէս և մատենագիտութեան դէրը ժողովրդի մշակութային կեանքում: