Տւեալ աշխատութիւնը նւիրւած է հայ փիլիսոփայական միտքի առաւել ուսումնասիրւած շրջաններից մէկին: Փաստական հարուստ նիւթերի հիման վրայ հեղինակը բացայայտում է մատերիալիզմի և իդեալիզմի պայքարի առանձնահատկութիւնները և նոր աշխարհայեցողութեան ձևաւորումը XIX դարի առաջին կեսի իրականութեան մէջ՝ ինչպէս բուն Հայաստանում այնպէս էլ գաղթավայրերում: