Պատմավէպ որի նիւթն է հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի կեանքը: Այն պատկերւած է Անդրկովկասի տասնութերորդ դարի պատմութեան ֆոնի վրայ, երբ հայի, վրացի , ադրբենջանցի ժողովուրդները դարաւոր փորձութիւներում եղբայրացած՝ ծանր պայքար էին մղում պարսիկ և թուրք նւաճողների դէմ :Մեծ յաջողութիւներով երգելով ու ստեղծագործլով այդ երեք ժողովրդների լեզուներով Սայաթ-Նովան էլ աւելի էր ամրապնդում նրանց բարեկամութիւնը, սիրո,գութի,մարդկայնութեան ձայնն էր հնչեցնում իր դաժան ժամանակներում:
Առաջին գիրքն ընդգրկում է երգչի կեանքն ու ստեղծագործութիւնը մինչև 1754 թ., երբ նա վրաց արքունիքից աքսորւելուց և մէկ տարւա թափառումներից յետոյ կրկին վերադառնում է Թիֆլիս :