Վիգէն Խեչումեանի այս գիրքը վիպասանութիւն է՝ հայ ժողովրդի միջնադարեան կեանքը նկարագրող հինւածքի վրայ. Սա նրա երկհատորեակի երկրորդ գիրքն է:
Վէպը պատմում է, որ հեռաւոր այն դժւար դարերում , բաժան-բաժան հայոց հողի վրայ ամենուր, գլխաւորապէս հարաւային Հայաստանում և մայր քաղաք Անիի շուրջը՝ ժողովրդի մարդիկ մտածում-գործում էին ողջ երկիրը թուրք-սելջուկների տիրապետութիւնից ազատելու և միաւորելու , համայն հայոց նոր պետականութիւն հիմնելու համար: Ազատագրւած Անի քաղաքը այն ձգող ուժն էր , որ դէպի իրեն էր քաշում ազատասէր շինականների և արհեստաւորների , օտարի լուծը ճաշակած իշխանների , վաճառականների, հոգևոր մշակոյթ ստեղծող մարդկանց:
Գրքում մի քանի տասնեակ, ամենաբազմազան հերոսների ու նրանց ճակատագրերի պատմութեամբ հիւսւած է ողջ ժողովրդի լուսաւոր ձգտումների , նրա փորձարկւած բնաւորութեան , նաև դարերի միջով մեր ժամանակներին ժառանգած լինելութեան կամքի վիպասանութիւնը: