«Պատմութիւններ աղքատութեան մասին» գրքում ներկայացւած են Հայաստանի տարբեր մարզերում եօթնամեայ գիտարշաւների ընթացքում ազգաբան-հեղինակների գրանցած հարցազրոյցները, որոնց միջոցով ընթերցողը հնարաւորութիւն է ստանում մուտք գործել «աղքատութեան աշխարհ»: Գրքի առաջին մասը համահնչիւն է արդի ազգաբանութեան այն ուղղութեանը, որը ձգտում է հնարաւորինս քիչ «ներխուժել» բանասացի նկարագրութեան մէջ: Երկրորդ բաժնում տեղ են գտել հեինակների ազգաբանական հետազօտութիւնները, որոնք քննութեան են առնում Հայաստանում ծաւալւած աղքատութիւն երևոյթը: Գրքում զետեղւած նիւթերը ոչ միայն վերլուծական դիտարկումներով է մատուցւում, այլև բանասացների ՝ գրքի հերոսների կենդանի խօսքով, որի շնորհիւ նրանք նաև համահեղինակ են դառնում:
Գիրքը նախատեսւած է աղքատութեան խնդիրներով զբաղւող պետական և հասարակական կազմակերպութիւնների, հասարակագէտների և ընթերցողների լայն շրջանակների համար: