Միջնադարեան քանդակագործութիւնը հայ արւեստի ամենաքիչ ուսումնասիրւած բնագաւառներից է: Այն սերտ կապւած է ճարտարապետական յօրինւածքի հետ և արտացոլում է IX-XIV դդ. Հայաստանում առևտրի, աշխարհիկ կեանքի, քաղաքների բուռն զարգացումը: Մենագրութեան մէջ դիտւում են միջնադարեան Հայաստանի քանդակագործութեան ընդհանուր սկզբունքները, նրա ոճական առանձնայատկութիւնները, միջնադարեան վարպետների աշխատանքի մեթոդները: