Գառնիկ Ստեփանեանի «Աճառեանի հետ» գիրքը յուշեր են հայագիտութեան խոշորագաոյն ներկայացուցիչ Հրաչեա Աճառեանի մասին:
Աճառեանն իր գիտելիքների հսկայական պաշարով, բազմակողմանիութեամբ և գիտական արտակարգ բեղմնաւորութեամբ վիթխարի աւանդ է թողել հայագիտութեան գանձարանում: Աճառեանը հեղինակ է բազմաթիւ աշխատութիւնների՝ «Հայերէն արմատական բառարան», «Հայոց անձնանունների բառարան», «Հայոց լեզւի պատմութիւն», «Հայոց գրերը», «Հայ բարբառագիտութիւն» և շատ ուրիշներ:
Հրաչեա Աճառեանը երկար տարիներ դասախօսել է Երևանի պետական համալսարանում, դասաւանդելով գրաբար, համեմատական քերականութիւն, պարսկերէն լեզու և այլ առարկաներ: