Գրքոյկում բերւած են հայ ժողովրդի ծագման մասին եղած վարկածները, ինչպէս նաեւ գիտութեան նորագոյն տւեալներն այն մասին, որ հայոց լեզուն եւ կրողները՝ հայերը, ծագել են հայկական լեռնաշխարհում, մօտաւորապէս մ.թ.ա. V-IV հազարամեակում: Հնագոյն գրաւոր յուշարձանների, լեզւաբանութեան, հնագիտութեան, մշակոյթի պատմութեան ընձեռած փաստերի հիման վրայ ներկայացւած են հայ ժողովրդ պատմութեան գլխաւոր դրւագները՝ սկսած մ.թ.ա. III հազարամեակից մինչեւ մ.թ.ա. VI դարի սկիզբները:
Գրւած է գիտահանրամատչելի ոճով եւ նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: