Ներկայացւող կոլեկտիւ աշխատանքը «Հայոց Պատմութեան» ակադեմիական բազմահատորեակի երկրորդ գիրքն է, որն ընդգրկում է միջնադարի՝ IX դարի կէսից մինչև XVII դարի կէսն ընկած շրջափուլը: Այս ներառում է Բագրատունիների թագաւորութեան, Հայաստանի նկատմամբ Բիւզանդիայի քաղաքականութեան, թուրք-սելջուկեան, ապա նաև մոնղոլական տիրապետութեան, XVI-XVII դարերի ազատագրական պայքարի, հայկական գաղթօջախների, տւեալ ժամանակահատւածի սոցիալ-տնտեսական ու մշակութային պատմութեան և այլ հիմնահարցեր: Գիրքը շարադրւած է հայկական և օտար՝ հարուստ աղբիւրագիտական նիւթի ու առկայ գիտական գրականութեան համակողմանի օգտագործմամբ:
Գիրքը հասցէագրւած է պատմաբաններին, քաղաքագէտներին, միջազգայնագէտներին, ինչպէս նաև հայոց պարմութեամբ հետաքրքրւող լայն հասարակութեանը: