Ներկայ աշխատութիւնը բովանդակում է հայկական ժողովրդական բանահիւսութեան կարևոր տեսակներից մէկի պանդխտութեան երգերի գիտական համահաւաք տեքստը:
Բացի Պանդխտութեան երգերի ժողովածուից որը կազմում է աշխատութեան գերակշռող մասը գիրքն ունի նաև ներածութիւն նւիրւած ժողովրդական պանդխտութեան երգերի ընդհանուր բնութագրին:
Տեքստում բերւած են պարբերական մամուլում ժողովածուներում երգարաններում հանդէսներում զետեղւած պանդխտութեան երգերն իրենց տարբերակներով: Գիրքը նախատեսւած է ընթերցողների լայն շրջանների համար: