«Աղէտ» գրքում Բակուր Կարապետեանը ընտրել է 1988-ի դեկտեմբերեան դաժան երկրաշարժն ու նրա աղետալի հետևանքները պատկերելու ուրոյն, իր խառնւածքին իւրայատուկ եղանակ:
Աղետի օրերին ականատես լինելով դաժան դէպքերին և իրավիճակներին, հեղինակը մէկ-մէկ գրի է առել, փրկել է դրանք, ու դրանցով էլ կառուցել այս իրապատումը:
Գրքում երևան է գալիս նաև ազգի, ժողովրդի հաւաքական կերպարը, որը ողբերկութեան մէջ ևս մարդկային ու բարի է մնում:
Գրքում շարադրւում են 1917-1991 թւականներին արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները:
Պատմական փաստերի, արւիվների և պարբերական մամուլի հարուստ նիւթերի հիման վրայ հեղինակը ածփոփ ձևով բացահայտում է արցախահայութեան մղած պայքարը իր գոյատևման և մայր Հայաստանին վերամիաւորվելու համար: Այդ պայքարը շարունակվում է նաև մեր օրերում որին նոյնպէս անրադարձել է հեղինակը:
Գրքում կարևոր տեղ են գրաւում արխիւեան փաստաթղթերը ու նիւթերը, որոնց մեծ մասն առաջին անգամ է շրջանառութեան մէջ դրւում:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների և պատմաբանների համար: