Գիրքը հայերէնի հրատարակւած առաջին բառակազմական բառարանն է: Պարունակում է մօտ 20,000 բառայօդւած, որոնք արտացոլում են աւելի քան 30,000 բառի կազմութիւն:
Հասցէագրում է դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ընդհանրապէս հայերէնի բառերի կազմութեամբ հետաքրքրւողներին:
Մանկական երգերի ժողովածուն ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախատեսւած նախադպրոցական հաստատութիւնների երաժշտութեան մասնագէտների, կրտսեր դպրոցի ուսուցիչների, ծնողների և մանուկների համար:
«Հայերէն դպրոցական բացատրական բառարանը» հասցէագրւած է դպրոցականներին, հայոց լեզւի ուսուցիչներին եւ ընդհանրապէս լայն հասարակութեանը: Այն տարբերւում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրւում են ոչ միայն բառերի բացատրութիւնները՝ նրանց արտայայտած այլեւայլ իմաստներով, այլեւ, որ ամենակարեւորն է, իւրաքանչիւր բառ տրւած է լեզւական իրողութեան մէջ գեղարւեստական գրականութիւնից վերցւած համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը:
Ունենալով լեզւի դասաւանդման տասնեակ տարիների փորձառութիւն, լաւ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսեւորումներով եւ հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննութիւնների ժամանակ եւ առհասարակ կեանքում ու կենցաղում:
Յաւերժ ձմռան թագաւորութիւնում ապրող կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գոյնզգոյն Թագաւորութեան գոյութիւնը եւ հսկում վերջին ձկնագլխի օրւայ հաշիւը: Մինչդեռ ոգեւորւած պառաւ Խարունայի պատմութիւններից՝ երեխաներն Իլէ Տրապնայի առաջնորդութեամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գոյների եւ համերի թագաւորութիւնը: Մոլորւելու եւ սառչելու մեծ վտանգը յաղթահարելով՝ նրանք կէս գիշերին բախւում են չհալչող սառցէ տան պատերին...
Հայրենի աշխարհի, Հայոս պատմութեան նշանակալի դրւագնետի, մեր վիպապատմական հերոսների մասին պատմող՝ գրքում ընդգրկւած աւանդութիւնները ուսանելի ու հետաքրքիր են բոլոր ժամանակներում եւ ընթեցողական ամենալայն շրջանակներին: Դրանք ճանաչողական ու գեղագիտական մեծ արժէք ունեն, կարող են օգտակար լինել դասաւանդման ընթացքում: Աւանդութիւնների ընթերցումը կը պարգեւի հպարտութեան եւ ներշնչման պահեր , կը զարգացնի երեւակայութիւնն ու հիացնել կը տայ մայրենի լեզւի ճոխութեամբ ու ժողովրդական մտածողութեան խորութեամբ: