Այս համառօտ տեղեկատու-ուղեցոյցը նախատեսւած է մեր մայրաքաղաքն այցելու էքսկուրսանտների ու տուրիստների համար:
Երևանի և նրա շրջակայքի բազմաթիւ տեսարժան վայրերից այստեղ յիշւում են միայն ամենահանրածանօթ և տուրիստների կողմից առաւել յաճախւող վայրերը:Գրքոյկի վերջում բերւած են մայրաքաղաքի թատրոնների , կինոթատրոնների, զբոսայգիների ցանկը , ինչպէս և հասարակական որոշ հիմնարկների հեռախօսների համարները:
Տեղակատուն կազմելիս օգտագործւել են թանգարաններից , հիմնարկներից ստացած նիւթերը, ինչպէս և գոյութիւն ունեցող գրաւոր աղբիւրները:
Գիրքը պատմում է Լոս-Անջելեսի Հայ միութեան և նրա կազմաւորման ու մասսայականացման գործում զգալի դէր ունեցած, հասարակական գործիչ , Վարուժան Լալայեաի մասին, որի հայրենասիրական գործունեութեան 30-ամեայ հոբելեանը բոլորել է 1993 թ. հոկտեմբերին: Գրքի հիմքում ըննկած են Վ. Լալայեանի և միութեան գործունեութիւնը լուսաբանող տարբեր տարիների տեղական և արտասահմանեան մամուլի նիւթեր: Փորձ է արւել նաև հնարաւորութեան սահմաններում ներկայացնել բոլոր նրանց, ովքեր անձնւիրաբար աշխատանք են տարել միութեան բարգաւաճման համար: