Կամարի Տոնոյեանի ներկայ ժողովածուում ամփոփւած պատմւածքների թեմատիկան բազմազան է. մարդասիրութիւն, կեանքի սէրը, կամ աւելի ճիշտ՝ ապրելու հաւատը: «Մի կեանքի դրւագ» եւ «Ինչի համար ապրում են» պատմւածքներում նուրբ հումորով ծաղրւում է կեանքի նկատմամբ պասիւ ապրելակերպը:
Մի շարք պատմւածքներում շոշափւած են ընկերասիրութիւն, պատերազմի դէմ պայքարի եւ խաղաղութեան թեմաները:
«Առաջին հանդիպումը» պատմւածքում արտացոլւում է առաջին անգամ կեանքը ճանաչող երեխայի յուզաշխարհը: