Իւրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրւել է մօտ 90 տարի առաջ, սակայն կարծես մեր ներկայ իրականութեան արտացոլումն լինի: Բռնակալ երեք հաստլիկների իշխանութեան դէմ տեղի է ունենում ժողովրդական ընդւզում զինագործ Պրոսպերոյի եւ մարզիկ Թիբուլի գլխաւորութեամբ: Այդ նոյն ժամանակ պատահաբար վնասւում է թագաժառանգի տիկնիկը եւ դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եւ դրանից յետոյ դէպքերը զարգանւմ են չափազանց անսպասելի ընթացքով:
Իւրի Կառլովիչ Օլեշայի (1899-1960) ստեղծագործութիւնները բազմիցս տպագրւել են Սովետական Միութիւնում եւ արտասահմանում: Այս գրքում զետեղւած են հեղինակի «Նախանձ» վէպը եւ «Ամէն օր գոնէ մի տող» ինքնակենսագրական բնոյթի վէպը: