Այս վէպի հերոսները շատ չեն: Նրանք ազնիւ են, բարի եւ աշխարհ են եկել մարդուն սիրելու, օգնելու համար: Բայց սկսւում է պատերազմը եւ նրանք մեկնում են ռազմաճակատ: 1941 թւականն է, դաժան ու ծանր օրեր: Պատերազմը իր ամբողջ դաժանութեամբ ծանրանում է նրանց վրայ, սակայն այդ հասարակ, ազնիւ մարդիկ հետզհետէ սովորում են դիմանալ ռազմաճակատի սարսափներին եւ հերոսանալ՝ ոչ թէ խօսքով, այլ գործով:
Եւ երբ մէկ-մէկ ընկնում են նրանք, ընթերցողի սիրտը լցւում է վշտով ու ափսոսանքով այն սերմնացանների հանդէպ, որոնք պէտք է վերադառնային կեանքի արտը սերմանելու, բայց չվերադարձան: