Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար:
Այն նպատակ ունի ոչ միայն երեխային համաշխարհային մանկական գրականութեան լաւագոյն նմուշներ ներկայացնելու, այլեւ նրան դէպի գրքերի կախարդական աշխարհը հրապուրելու եւ գրքին կապելու մի հետաքրքրական փորձ է:
Ընտրւած ստեղծագործութիւնների մեծ մասը հատւածներ են հանրայայտ հեքիաթ-վիպակներից: Մի կողմից դրանք հնարաւորութիւն են տալիս պատկերացում կազմելու տւեալ ստեղծագործութեան, նրա հերոսների, բովանդակութեան և հեղինակի մասին, միւս կողմից՝ ընթերցասէր երեխային մղում են կարդալու ամբողջական ստեղծագործութիւնը, որը եւ նման ձեռնարկների հիմնական նպատակն է: