Աշխատութիւնը գիտական շրջանառութեան մէջ է դնում Գ. Նժդեհի կենսագրականի մի քանի անյայտ էջեր, հիմնաւորում այն իրողութիւնը, որ վերականգնելով Ոսկեդարում մշակւած մեր ազգային գաղափարախօսութիւնը, նա լրացրել, արդիացրել եւ մի նոր բարձունքի է հասցրել Հայոց Քրիստոնէականի վրայ հիմնւած այդ գաղափարախօսութիւնն ու նրա ինքնապաշտպանական վարդապետութիւնը՝ «Ուխտ Մամիկոնէից»-ը:
«Ասոյթներ» բաժինը Նժդեհի մտքերի ամենաամբողջական հաւաքածոն է՝ քաղւած նրա ցայսօր յայտնի բոլոր աշխատութիւններից, նամակներից, դիմումներից եւ այլ գրութիւններից:
Կենսագրութեան մէջ արտացոլւած են Մեծ տարօնականի կեանքի եւ գործունէութեան բոլոր շրջանների կարեւոր դրւագները, որոնց մի մասը նորութիւն է:
Առաջին անգամ ներկայացւում է Նժդեհի անգլերէն կենսագրականն ու կենսատարեգրութիւնը, հրապարակւում նաեւ նրա ցայսօր անտիպ մի քանի լուսանկարները: