Քաղաքամայր Ստեփանակերտը արժանապատւօրէն դիմաւորեց արցախահայութեանը պարտադրւած պատերազմը. մեր շատ համաքաղաքացիներ հերոսաբար մարտընչեցին պատերազմի դաշտում եւ իրենց մահով մօտեցրին յաղթանակի բաղձալի օրը: Պատերազմը չար երազի պէս եկաւ ու անցաւ՝ մեր բոլորիս սրտերում թողնելով ցաւի մորմոքը, կորստի կսկիծը:
Նրանք, ովքեր չտեսան բաղձալի յաղթանակը, հերոսի մահով ընկան կէս ճանապարհին, արժանի են փառաւորման. ոչ հանուն փառքի մարտադաշտ նետւեցին նրանք, այլ՝ սիրելի մայրաքաղաքի ու նորանկախ հանրապետութեան ազատ ու անկախ ապագայի:
Այդ քաջակորով տղաների յիշատակի յաւերժացման հիւրօրինակ փորձ է նաեւ այս յուշամատեանի լուսընծայումը: