Հայոց անկախ պետութեան վերակերտման առկայ փուլում կարեւորւում է հազարամեակների խորքից եկող Հայոց պետականութեան համակարգում՝ աշխարհիկ ու հոգեւոր իշխանութիւնների ազգապահպան գործունէութեան միաբանութեամբ, ամբողջացնել Հայոց պետութեան կառավարման հիմնահարցը: Գիտաժողովի խնդիրն է լուսաբանել հնագոյն ժամանակներից ազգային արժէքների ստեղծման եւ զարգացման մէջ Հայոց պետականութեան համակարգող դերը եւ քրիստոնէութիւնը 301 թ. պետական կրօն հռչակելուց յետոյ Հայ Առաքելական եկեղեցու՝ դարերի ընթացքում ներդաշնակումը ազգապահպան գործին, այն հարստացնելով հոգեւոր-մշակութային նոր արժէքներով:
Զեկուցումներում ներկայացւել են Հայոց պետութիւնում հայ եկեղեցու՝ որպէս ամբողջ հայ ժողովրդի հաւատքի եւ բարոյական նկարագրի պահպանման երաշխաւորի, ինչպէս նաեւ գիտակրթական համակարգում, դիւանագիտական եւ պետաիրւական ասպարեզներում ունեցած պատմական նշանակութեան կարեւորութիւնը: