Բանահիւսութիւնը այն անսպառ շտեմարանն է որից օգտւել և օգտւում են գրողները: Այս ժողովածուն, որը կազմւած է հեքիաթներից, զրոյցներից ու աւանդապատումներից, հիմնւած է ժողովրդի իմաստութեան և դարերից եկող խոր փիլիսոփաութեան վրայ: Հեղինակը ուրոյն մօտեցումն է հանդես բերել բանահիւսութեան նկատմամբ և ժողովրդից վերցրածը նոր մշակմամբ վերադարձրել է ժողովրդին:
Պատմավէպն արտացոլում է երկրորդ հազարամեակի Հայասան պետութեան ներքին և արտաքին կեանքը: Հայերի բնօրրան Հայասան ենթակայ էր խեթերի անընդմէջ արշաւանքների: Թագաւոր Կարաննին և թագուհի Մարի-լույսը մտահոգւած էին հայկական ցեղերը միաւորելով:
«Ձայն համշենական» 2-րդ ժողովածուում ամփոփւած են կրասնոդարի երկրամասում ապրող համաշենցի հայերի ժողովրդական բանահիւսութեան նմուշները՝ Ջնիգի, Օրդուի և Տրապիզոնի բարբառներով ինչպէս նաև այնտեղ ստեղծագործող ժամանակակից գրողների բանաստեղծութիւններն ու արձակ գործերը:
«Ձայն համշենական» ժողովածուում ամփոփւած են Կրասնոդարի երկրամասի սևծովեան ափերին ապրող համշենցի հայերի ժողովրդական բանահիւսութեան նշումներ (մանիներ, առածներ, հանելուկներ, հեքիաթներ), ինչպէս նաև այնտեղ ստեղծագործող ժամանակակից գրողների բանաստեղծութիւններն ու պատմւածքները: