Հայաստանը, հայ ժողովուրդը և վրաց ու հայ ազգերի բարեկամական փոխյարաբերութիւնները մշտապէս գտնւել են վրաց գրական մտքի կենտրոնում: Սոյն գրքում հեղինակը, ուսումնասիրելով ինչպէս հրատարակւած, այնպէս էլ վրաց արխիւային աղբիւրների մի զգալի մասը, ցոյց է տալիս, թէ վրաց գրական միտքը որքան բարձր է գնահատել հայ ժողովրդին, ինչպիսի մեծ նշանակութիւն է տւել հայ և վրաց ազգերի դարաւոր բարեկամութեան ամրապնդմանը, և որքան սիրով են գրողները գովերգել Հայաստանը և նրա չքնաղ բնութիւնը: